Global Atomic Quiz
Բարի գալուստ։

Ողջու՜յն։

Ուրախ ենք ողջունել քեզ Global Atomic Quiz 2023 միջազգային կրթական նախագծի մասնակիցների թվում: Առջևում քեզ սպասում են տարբեր բարդության ու թեմաների 20 հարցեր։ Դրանցից մի քանիսը պատրաստվել են ԱԻ-ի հետ միասին։ Դրանք բաժանված կլինեն երեք խմբերի՝

  • «Ճի՞շտ է, թե՞ սուտ» - դու պետք է որոշես՝ ճի՞շտ է արդյոք պնդումը:
  • «Ձեր ընտրությունը» - չորս տարբերակներից դու պետք է ընտրես մեկ ճիշտ պատասխան:
  • «Հերթականությամբ» - դու պետք է դասավորես թվարկված պատասխանների տարբերակները անհրաժեշտ հերթականությամբ:

Որոշ հարցեր պատրաստվել են նեյրոնային ցանցերի միջոցով: Նման հարցերը հատուկ կընդգծվեն մնացած հարցերի շարքում։ Ի դեպ, բոլոր նկարները նույնպես ստեղծվել են նեյրոնային ցանցերի միջոցով։

Ուշադրություն դարձրու ժամանակաչափին: Այն ցույց կտա քո ժամանակը, որի ընթացքում դու ընտրում ես յուրաքանչյուր հարցի պատասխանը։ Սակայն, մի շտապիր անցնել ամբողջ վիկտորինան մեկ րոպեի ընթացքում: Դու կարող ես առանց շտապելու, ուշադիր կարդալ բացվող պատասխանները. ժամանակաչափը կանգ է առնում և սպասում այնքան ժամանակ, քանի դեռ չես անցել հաջորդ հարցին:

Գլխավոր խորհուրդը՝ շատ երկար մի մտածիր։ Այս վիկտորինան պետք է անցնել ինքնուրույն, առանց համացանցում որևէ բան փնտրելու։ Մի փորձիր մասնակցել վիկտորինային մեկից ավելի անգամ, մենք կնկատենք և նույնիսկ կարող ենք չեղարկել քո արդյունքը: